Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի․ Նոյեմբերյան քաղաքի սեփականությունը հանդիսացող Երևանյան փողոց թիվ 64/8 անասնաշենք հասցեում գտնվող 0.00619 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Շամիր Արշալույսի Հարութունյանի կողմից տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինականացնել Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոց թիվ 64/8 անասնաշենք հասցեում գտնվող 0.00619 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) վրա Շամիր Արշալույսի Հարութունյանի կողմից ինքնակամ կառուցված 61․86 արտաքին մակերեսով կառույցը՝ անասնաշենքը (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023WYSPCD):
2. Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոց թիվ 64/8 անասնաշենք հասցեում Շամիր Արշալույսի Հարութունյանի կողմից ինքնակամ կառուցված՝ 61․86 քմ արտաքին մակերեսով կառույցի՝ անասնաշենքի նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը՝ սպասարկման համար նախատեսված ընդհանուր՝ 0.00619 հա մակերեսով, նպատակային նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասով։
3. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին, սույն որոշմամբ օրինականացված կառույցի՝ անասնաշենքի, նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած Շամիր Արշալույսի Հարութունյանին ՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով կառույց՝ 149600 ՀՀ դրամ արժեքով և նրա սպասարկման համար անհրաժեշտ 61․9 քմ մակերեսով հողամասը՝ 75600 ՀՀ դրամ արժեքով ձեռք բերելու համար:
4. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով: