|
| ՆԱԽԱԳԻԾ
|
12 նոյեմբերի 2025 թ. |
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 24:00-ԻՑ ՀԵՏՈ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 15.11.2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործող «ՍՊԵՑ 1» ՍՊԸ-ի պատասխանատու անձի 11․11․2025 թվականի դիմում-հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Թույլատրել «ՍՊԵՑ 1» ՍՊԸ-ին 01.01.2025 թվականից մինչև 31.12.2025 թվականը Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոց շինություն 33 հասցեում ժամը 24:00-ից հետո իրականացնել հեղուկ վառելիքի և սեղմված բնական գազի վաճառք:
- Որոշումը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
| Նախագիծ կազմող(ներ) | Մարինե Կոտանովա |
|
|
|