Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով 14 հունվարի 2010 թվականի N 16-Ն որոշման 3-րդ գլխի 9-րդ կետը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. տալ համաձայնութուն Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղում գտնվող 0.0144 հա մակերեսով հողամասը տրամադրել վարձակալությամբ և տրամադրվող 0.0144 հա մակերեսով հողամասի /նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` խոտհարք, 11-050-0174-0019 ծածկագրով/ համար մեկնարկային գին սահմանել 1 քմ-ի համար 200 ՀՀ դրամ /ամսական/, 25 տարի ժամկետով:
1) տարածքն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
2) տարածքի վարձակալության պայմանագրի կնքումն ապահովել 6 /վեց/ ամսվա ընթացքում: