Ղեկավարվելով Հայաստանի Հանարապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի  տարածքում առկա չորացած ծառերը վտանգ են ներկայացնում հանրության համար՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Թույլատրել հատել  հանրության համար վտանգ ներկայացնող Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի  համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում  գտնվող  17 կիսաչոր  ծառերը:
2. Հատված ծառերից առաջացած բնափայտի որակյալ մասը օգտագործել որպես շինափայտ, մյուս մասը  որպես վառելափայտ օգտագործելու նպատակով հատկացնել Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն  բնակավայրի վարչական նստավայրին: