Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որՆոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի 14-րդփողոց թիվ 2 հասցեում գտնվող 11-040-0103-0002 ծածկագրով 0,06047 հա մակերեսով համայանքային սեփականություն հանդիսացող հողամասում առկա 14,20 x 12,20մ արտաքին գծային չափերով 477,12 ընդհանուր մակերեսով հասարակական սպասարկման /փոստ, կապի հանգույց և այլ/ եռահարկ շինությունըթյուրիմացաբար դուրս է մնացել գույքագրման ցուցակներից, ՀՀ ԿԱ պետական գույքի հաշվառման բազայում հաշվառված չէ և նշված անշարժ գույքի նկատմամբ որևէ իրավունքի պետական գրանցում կատարված չէ՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի 14-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող 11-040-0103-0002 ծածկագրով 0.06047 հա մակերեսով համայանքային սեփականություն հանդիսացող հողամասում առկա 14.20 x 12.20մ արտաքին գծային չափերով 477.12 ընդհանուր մակերեսով հասարակական սպասարկման /փոստ, կապի հանգույց և այլ/ եռահարկ շինության նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը: |