Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, նկատի ունենալով, որ Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոց թիվ 15/7 հասցեում գտնվող օրինական ճանաչված ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոց թիվ 15/7 հասցեում գտնվող, 11-004-0049-0130 ծածկագրով տարածքում առկա 0.00275 հա մակերեսով հողամասը և հողամասում գտնվող 47.88 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված ինքնակամ կառույցը՝ ավտոտնակ, (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապտման) ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Մարիետա Արտեմի Մարկոսյանին :
2. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինությունների համար օտարման գին սահմանել՝
1) 0.00275 հա մակերեսով հողամասի համար՝ 22300 (քսաներկու հազար երեք հարյուր) ՀՀ դրամ,
2) 47.88 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 52700 (հիսուն երկու հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|