Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկություն՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-019-0309-0004 կադաստրային ծածկագրով 0.14626 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) տրամադրել վարձակալությամբ:
2.Վարձակալությամբ տրամադրվող 0.14626 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 4500 ՀՀ դրամ,
3.Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի,
4.Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
5.Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում: |