Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ և 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 17 սեպտեմբերի 2009 թվականի N 1066-Ն որոշման N1 հավելվածի 7-րդ մասի պահանջներով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-024-0154-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանցնել 1.2 հա մակերեսով հողամաս, առաձնացված հողամասի հողատեսքը ցածրարժեքից՝ գյուղատնտեսական նշանակության այլ փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողի 3-րդ կարգ և կատարել իրավունքի պետական գրանցում:
2. Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության,գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ պետական գրանցման: