Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-015-0732-0004 կադաստրային ծածկագրով 0.08257 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) տրամադրել վարձակալությամբ:
1) վարձակալությամբ տրամադրվող 0.08257 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 1500 ՀՀ դրամ:
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
4) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում: |