Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ գյուղի սեփականությունը հանդիսացող 1.35902 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-043-0106-0107, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) տրամադրել վարձակալությամբ:
1) 1.35902 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային վարձավճար սահմանել 15000 ՀՀ դրամ (տարեկան), քայլի չափը մեկնարկային վարձավճարի 5%-ի չափով՝ 750 ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 25 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |