Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթներով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի մասնակցությանը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող «Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում» դրամաշնորհային մրցույթին:
- Դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Նոյեմբերյան համայնքի 2025 թվականի բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|