Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Նորոշման 4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոց թիվ 42/4 խորդանոց հասցեում գտնվող 0.00284 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Ժանետա Արմոյի Փաշիկյանի կողմից տրված 10.07.2023 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոց թիվ 42/4 խորդանոց հասցեում Ժանետա Արմոյի Փաշիկյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր՝ 28.4 քմ արտաքին մակերեսով կառույցի՝ խորդանոցի նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը՝ սպասարկման համար նախատեսված ընդհանուր՝ 0.00284 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողամասով (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023MR4BT5) և օրինականացնել:
2. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետ Արսեն Մամյանին սույն որոշմամբ օրինականացված կառույցի՝ խորդանոց, նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած Ժանետա Արմոյի Փաշիկյանին՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով կառույց՝ 34500 ՀՀ դրամ արժեքով (28.4 x 1209) և նրա սպասարկման համար անհրաժեշտ 28.4 քմ մակերեսով հողամասը՝ 34700 ՀՀ դրամ արժեքով (28.4 x 1221) ձեռք բերելու համար:
3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով: