|
ՆԱԽԱԳԻԾ
|
11 հոկտեմբերի 2024 թ. |
ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով և 59-րդ հոդվածով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-041-0004-0178 կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասից առանձնացնել 0․03765 հա մակերեսով հողամաս.
1) առանձնացված հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել դարձնելով նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։
- 11-041-0004-0178 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0․03765 հա մակերեսով հողամասը և 11-041-0004-0152 կադաստրային ծածկագրով (Նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) հողամասը միավորել և միավորված 0․05139 հա մակերեսով անշարժ գույքը որպես առանձին գույքային միավոր պետական գրանցման ներկայացնելու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Սուրեն Ղուլիջանյան |
|
|
Փաստաթուղթ՝ | a35f8496-1cba-4e24-8d32-c0b5de8a9626 |
|