Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 17․09․2009 թվականի «ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մասին» թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-055-0326-0001 կադաստրային ծածկագրով 0,129 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել նույն կարգի ավելի բարձրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկի (կորիզավոր)։