Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի քաղաք Այրում Բարեկամության փողոց, թիվ 17/27 ավտոտնակ հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Այրում, Բարեկամության փողոց, 17/27 ավտոտնակ հասցեում գտնվող, 11-012-0112-0030 կադաստրային ծածկագրով 0.00975 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 28,1 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Սոֆյա Արարատի Մնացականյանին՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով և նախատեսված ժամկետներով:
2. Տարածքն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության: