Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 12-րդ կետով, «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 04.12.2020 թվականի թիվ 113-Ն որոշումը և հաշվի առնելով «Էդգար Մարտիրոսյան» ԱՁ-ի պատասխանատու անձի 19․11․2021 թվականի դիմում-հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Թույլատրել <<Էդգար Մարտիրոսյան>> ԱՁ-ին 20.11.2021 թվականից մինչև 20.12.2021 թվականը ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ Երևանյան, Նոյեմբերի 29, Զորավար Անդրանիկի փողոցներում, Բերդավան և Բաղանիս գյուղերում գտնվող լուսավորության հենասյունների վրա տեղադրել 40 գովազդային կրիչ՝ յուրաքանչյուրը 4 (չորս) քմ, ընդհանուր 160 (հարյուր վաթսուն) քմ մակերեսով:
- Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Մարիամ Աշոտի Աբովյանին սահմանված կարգով ձևակերպել թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերը:
|