Նոյեմբերյան համայնքի ավագանու 30 հոկտեմբերի 2016 թվականի թիվ 31 -Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցի շուրջ համայնքի ղեկավարը հայտարարեց, որ այս փոփոխությունը անհրաշեշտ է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ուղակված տեսչության ստուգումների արդյունքում արձանագված անվանման սխալը ուղղելու համար: Անհրաժեշտ է Նոյեմբերյանի թիվ 1 և 2 թիվ նախադպրոցական հաստատությունները անվանափոխել թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզ: Քննարկելով հարցը և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ կետի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Նոյեմբերյան համայնքի ավագանու 30 հոկտեմբերի 2016 թվականի N 31-Ա որոշման մեջ Նոյեմբերյան համայնքի <<Նոյեմբերյանի թիվ 1 նախադպրոցական հաստատություն>> ՀՈԱԿ-ի և <<Նոյեմբերյանի թիվ 2 նախադպրոցական հաստատություն>> ՀՈԱԿ-ի բառերը փոխարինել Նոյեմբերյան համայնքի <<Նոյեմբերյանի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ և Նոյեմբերյան համայնքի <<Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ բառերով:
|