Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-016-0109-0061 կադաստրային ծածկագրով 1.28 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր) տրամադրել վարձակալությամբ:
1) վարձակալությամբ տրամադրվող 1.28 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 10000 ՀՀ դրամ,
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
4) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում: |