Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Էրիկ Սամվելի Ալավերդյանի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյանի համայնքի Արճիս բնակավայրի 1-ին փողոց թիվ 5 հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկից մեկ սենյակ, 12,99 քմ մակերեսով տարածքը վարձակալական հիմունքներով տրամադրել Էրիկ Սամվելի Ալավերդյանին․
1) տարածքը վարձակալությամբ տրամադրել 50 (հիսուն) տարի ժամկետով,
2) վարձակալության համար վարձավճար սահմանել ամսական 250 ՀՀ դրամ գումար 1/մեկ/ քմ մակերեսի համար, ընդհանուր՝ ամսական 3250 ՀՀ դրամ։
3) վարձակալված տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
4) վարձակալության պայմանագիրը կնքել 1 (մեկ) տարվա ընթացքում։ |