Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասին 14-րդ կետով, 88-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Արտոնել՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի ենթակայության կազմակերպություններում (մանկապարտեզներ, մարզադպրոց, մշակույթի և գեղագիտական կենտրոններ) մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վարձավճարները՝ կապված Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքները կանխելու նպատակով հայտարարված արտակարգ իրավիճակի հետ, մինչև նշված հիմնարկների աշխատանքային գործունեությունը վերսկսելը:
- Արտոնել՝ Նոյեմբերյան համայնքում գործող հասարակական սննդի օբյեկտների կողմից վճարվող մարտ և ապրիլ ամիսների տեղական տուրքերը, իսկ նշված ամիսների համար արդեն իսկ վճարված գումարները բաշխել հաջորդ վճարման ենթակա ամիսների վրա:
|