Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 6-ի թիվ 186-Ն հրամանը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությանը` սխալմամբ որպես անհայտ քաղաքացու սեփականություն քարտեզագրված Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղի վարչական տարածքում գտնվող 11-050-0022-0002 ծածկագրում առկա 0․06596 հա մակերեսով (նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) հողամասի նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը: |