Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 18․09․2017 թվականի 1213-Ն որոշման 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 1-ին փող. շ.17 բն. 1 հասցեի բնակիչ՝ Գագիկ Բարսեղի Սահակյանի 30.01.2024 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոր երիտասարդ պտղատու այգի հիմնելու համար Գագիկ Բարսեղի Սահակյանին 4 տարի ժամկետով ազատել սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 11-016-0188-0004 կադաստրային ծածկագրով, 0,75517 հա մակերեսով հողամասի անշարժ գույքի հարկից: |