Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Աճուրդային կարգով օտարել ՀՀ Տավուշի մարզ, համայնք գյուղ Հաղթանակ, 1-ին փողոց, 10/1 հողամաս հասցեում գտնվող՝ 11-043-0011-0093 կադաստրային ծածկագրով 0․00313 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը:
1) օտարման մեկնարկային գին սահմանել 800 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում: