|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հուլիսի 2020 թվականի N 86-Ա |
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Բերդավան բնակավայրի բնակիչ Մարտին Սարգսի Մարալչյանի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի 2-րդ փողոց թիվ 2 հասցեում Նոյեմբերյան համայնքի <<Բերդավանի Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի շենքի 1-ին հարկի 26.07 քմ մակերեսով տարածքը, որպես հասարակական սպասարկման օբյեկտ, 25 (քսանհինգ) տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել Մարտին Սարգսի Մարալչյանին: ա) վարձակալության համար վարձավճար սահմանել ամսական 150 ՀՀ դրամ /1 քմ մակերեսի համար/, վարձավճարի ամսական ընդհանուր գումարը 3910 ՀՀ դրամ: բ) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: գ) տարածքի վարձակալության տրամադրման գործընթացն ապահովել 3 /երեք/ ամսվա ընթացքում: |
Կողմ -7 ԳԱՍՊԱՐՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳԻՇՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՄԱՄՅԱՆ ՄՀԵՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|