Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի հեռագնա արոտների վարչատարածքային բաժանումների արդյունքում առաջացած փոփոխությունները ամրագրելու նպատակով հրատապություն պահանջող ծախսեր կատարելու անհրաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Թույլատրել Նոյեմբերյան համայնքի 2021 թվականի բյուջեից Նոյեմբերյան համայնքի հեռագնա 6200 հա մակերեսով արոտների վարչատարածքային բաժանումների արդյունքում առաջացած փոփոխությունների հատակագծերի կազմման համար հրատապություն պահանջող 992000 (ինը հարյուր իննսուներկու հազար) ՀՀ դրամ արժողությամբ ծախսերը կատարել մեկ անձից: |