|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հոկտեմբերի 2025 թվականի N 323-Ա |
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՏԱՎՈՒՇ-1 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ԴՐԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 22․10․2025 թվականի թիվ 2/փ-349 դրական եզրակացությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառող (Նոյեմբերյան բնակավայրը) միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-1 համակցված տարածական պլանավորման հետևյալ՝ 11-004-0216-0008 կադաստրային ծածկագրով 0.118 հա մակերեսով հողամասի, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող հողերից նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությանը՝ բնակելի կառուցապատման հողերի փոփոխությունը: |
Կողմ -18 ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՔՈՉԱՐՅԱՆ ԳՅՈՐԳԻ ԱՆԱՆՅԱՆ ՔԱՋԻԿ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՊԱՐԱՆՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԽԵՉՈՒՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄՀԵՐ ԴԱՎԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.31 Մբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|