Օրակարգի առաջին հարցը 2019 թվականի ծրագրային բյուջեն ի գիտություն ընդունելու մասին հարցն էր: Զեկուցողը տեղեկացրեց, որ համայնքի ավագանու կողմից համայնքի 2019 թվականի ծրագրային բյուջեն պետք է ընդունվի ի գիտություն, ապա տվեց մանրամասն բացատրություն ծրագրային բյուջեի կազմման վերաբերյալ, այնուհետև ուսումանսիրելով հարցը և
եկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի 2019 թվականի ծրագրային բյուջեի նախագիծն ընդունել ի գիտություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|