Օրակարգում ներառված էր Նոյեմբերյան համայնքի «Բերդավանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի աշխատակազմի աշխատակիցների հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին հարցը:
Հարցի քննարկմանը մասնակցում էին համայնքի ավագանու բոլոր անդամները: Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ Բերդավան գյուղում գործող ամբուլատորիան հիվանդների համար նախատեսված սպասասրահը չի ջեռուցվում և այն ավելի վտանգավոր է դառնում հիվանդների համար: Հնչեցին տարբեր կարծիքներ: Հարցի շուրջ ելույթ ունեցան Նիկոլայ Նավասարդյանը, Արկադի Հարությունյանը, Էմմա Հակոբյանը: Նրանք բոլորն էլ այն կարծիքին էին, որ որոշ հաստիքներ զբաղեցնող աշխատակիցների դրույքաչափերում անհրաշեժտ է կատարել աշխատավարձի նվազեցում և տնտեսված գումարը ուղղել կազմակերպության ջեռուցմանը:
|