Հիմք ընդունելով Ալվարդ Լյուդվիգի Ավագյանի դիմումը և «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ալվարդ Լյուդվիգի Ավագյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, չի ընդգրկված ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմաներին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝
Որոշում եմ
1. Սահմանել Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 11-041-0117-0005 ծածկագրի 0.11875 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի բնակելի /տնամերձ/ կառուցապատման:
2. Ճանաչել Ալվարդ Լյուդվիգի Ավագյանի սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի, կադաստրային 11-041-0117-0005 ծածկագրով փաստացի օգտագործվող 0.11875 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, որը փաստացի օգտագործվել է նրա կողմից մինչև 2001 թվականի մայիսի 15-ը:
3. Հողամասի սահմանները որոշվում են <<ՍԼԱՎԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ>> ԱՁ-ի կողմից չափագրված և Նոյեմբերյան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի միավորված մարզերի ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ալվարդ Լյուդվիգի Ավագյանի սեփականության իրավունքներն ամրագրված հողամասի ու տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական: