Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-019-0312-0012 կադաստրային ծածկագրով 0.18779 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր այգին տրամադրել վարձակալությամբ.
1) վարձակալությամբ տրամադրվող 0.18779 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 7000 ՀՀ դրամ,
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի,
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում,
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: