Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի ե ենթակետով և հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչների ներկայությամբ 04.03.2020 թվականին անցկացված հանրային լսումները՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում հիմնական դպրոց կառուցելու նպատակով հատկացնել Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղի վարչական տարածքում գտնվող անհրաժեշտ հողատարածքները՝ ընդհանուր 0․68197 հա մակերես, որից 0․27951 հա, ծածագիր 11-027-0003-0014՝ դպրոցի արևային համակարգ տեղադրելու նպատակով, իսկ 0․40246 հա մակերես, ծածկագիր 11-027-0015-0014՝ որպես հիմնական դպրոցի տարածք, անհրաժեշտության դեպքում կիրառել «Հասարակաության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները։