Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով «ԱրտԿրեստ Գլոբալ» ՍՊ ընկերության դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն Նոյեմբերյանի համայնքապետարանի Երևանյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող վարչական շենքի երրորդ հարկում որպես աշխատասենյակ ընդհանուր՝ 27.36 քմ մակերեսով տարածքը վարձակալական հիմունքներով տրամադրել «ԱրտԿրեստ Գլոբալ» ՍՊ ընկերությանը.
1) տարածքը վարձակալության տրամադրել 8 (ութ) տարի ժամկետով,
2) վարձակալության համար վարձավճար սահմանել ամսական 500 ՀՀ դրամ գումար 1 /մեկ/ քմ մակերեսի համար,
3) վարձակալված տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
4) վարձակալության պայմանագիրը կնքել 1 (մեկ) տարվա ընթացքում: