Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 2-ի թիվ 418-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Արարատ Սարգսի Հարությունյանի կողմից 21.08.2024 թվականին տրված համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղ Բաղանիս 7-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող 0.00491 հա մակերեսով հողամասում (ծածկագիր` 11-017-0011-0127, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված կառույցը՝ խանութ և սպասարկման համար նախատեսված 0.00491 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Արարատ Սարգսի Հարությունյանին:
2. Արարատ Սարգսի Հարությունյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի 202000 (49.10 x 4104) ՀՀ դրամ 900395119135 հաշվին, որպես կառույցի օտարման գին և 4600 (49.10 x 92.4) ՀՀ դրամ 900395119127 հաշվին (կադաստրային արժեք) որպես հողամասի օտարման գին:
3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր: