Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 28-րդ կետով և հիմք ընդունելով «ԱՐ-ՄԱՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 20․03․2025 թվականի չափագրման և 24․03․2025 թվականի հանութագրման արդյունքում տրված հողամասի հատակագիծը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հաստատել ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան, Անտառագործների փողոց, 69 բնակելի տուն հասցեում գտնվող 11-004-0158-0023 կադաստրային ծածկագրով 0․21902 հա մակերեսով հողամասի ճշգրտված սահմանները՝ ըստ կից ներկայացվող հատակագծի: