Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 183
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 76-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ և 19-րդ կետերով`

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 Նոյեմբերյան համայնքի տարածքում 2018 թվականի համար սահմանել տեղական տուրքերի և վճարների հետևյալ տեսակներն ու դրույքաչափերը:

1.   Տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը

 

Հայաստանի Հանրապետության Նոյեմբերյան համայնքում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

ա. հիմնական շենքերի և շինությունների համար`

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 4500 դրամ,

բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 9000 դրամ,

 - 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 15000 դրամ,

- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 15000 դրամ,

- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 30000  դրամ.

գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 900  դրամ,

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 1500 դրամ.

2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` 900  դրամ,

 

 

բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` 1500 դրամ.

Ծանոթություն՝ 1-ից 3-րդ  կետերի համար կիրառված է 0.3 գործակից:

 

4) համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ.

Ծանոթություն՝ 4-րդ կետի նկատմամբ գործակից կիրառել արգելվում է:

 5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում, բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կողեզրում՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հարյուր հազար դրամ.

5-րդ կետի նկատմամբ համայնքի  սահմանամերձ բնակավայրերում  կիրառել  հետևյալ  գործակիցները ՝ 

·         Նոյեմբերյան        - 1

·         Բերդավան          - 0.75

·         Կոթի                    - 0.5

·         Ոսկեվան             - 0.5

·         Ոսկեպար            - 0.5

·         Բաղանիս            - 0.5

·         Դովեղ                  -0.3

·         Բարեկամավան  -0.3

 

6) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` վաթսուն հազար դրամ.

6-րդ կետի նկատմամբ համայնքի  ոչ սահմանամերձ  բնակավայրում  կիրառել  հետևյալ  գործակիցը ՝ 

·         Ջուջևան              - 0.3

 

7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` քսան հազար դրամ.

7-րդ կետի նկատմամբ համայնքի  սահմանամերձ բնակավայրերում  կիրառել  հետևյալ  գործակիցները ՝ 

·         Նոյեմբերյան        - 1

·         Բերդավան          - 0.75

·         Կոթի                    - 0.5

·         Ոսկեվան             - 0.5

·         Ոսկեպար            - 0.5

·         Բաղանիս            - 0.5

·         Դովեղ                  -0.3

·         Բարեկամավան  -0.3

 

8) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հիսուն հազար դրամ.

8-րդ կետի նկատմամբ համայնքի  բնակավայրերում  կիրառել  հետևյալ  գործակիցները՝  

·         Նոյեմբերյան        - 1

·         Բերդավան          - 0.75

·         Կոթի                    - 0.5

·         Ոսկեվան             - 0.5

·         Ոսկեպար            - 0.5

·         Բաղանիս            - 0.5

·         Ջուջևան              - 0.5

·         Դովեղ                  -0.3

·         Բարեկամավան  -0.3

 

9) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝

ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 5000 դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 12000 դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 16000 դրամ,

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 22000 դրամ,

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 32000  դրամ,

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 50000  դրամ.

բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 5000  դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 12000  դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 16000  դրամ,

 - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 22000  դրամ,

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 32000   դրամ.

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 50000   դրամ.

 

9-րդ կետի նկատմամբ համայնքի  բնակավայրերում  կիրառել  հետևյալ  գործակիցները ՝ 

·          Նոյեմբերյան        - 0.5

·          Բերդավան           - 0.3

·         Կոթի                     - 0.3

·         Ոսկեվան              - 0.3

·          Ոսկեպար             - 0.3

·          Բաղանիս             - 0.3

·         Ջուջևան              - 0.3

·          Դովեղ                  -0.3

·          Բարեկամավան  -0.3

 

10) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` երեք հարյուր հիսուն դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.

10-րդ կետի նկատմամբ համայնքի  բնակավայրերում  կիրառել  հետևյալ  գործակիցները ՝ 

 

·                     Նոյեմբերյան        - 1

·                     Բերդավան          - 0.75

·                     Կոթի                    - 0.5

·                     Ոսկեվան             - 0.5

·                     Ոսկեպար            - 0.5

·                     Բաղանիս            - 0.5

·                     Ջուջևան              - 0.5

·                     Դովեղ                  -0.3

·                     Բարեկամավան  -0.3

  

11) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

ա. առևտրի օբյեկտների համար` 25 000 դրամ,

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50 000 դրամ,

գ. բաղնիքների (սաունաների) համար` 200 000 դրամ,

դ. խաղատների համար` 500 000 դրամ,

ե. շահումով խաղերի համար` 250 000 դրամ,

զ. վիճակախաղերի համար` 100 000 դրամ.

11-րդ  կետի նկատմամբ համայնքի  բնակավայրերում  կիրառել  հետևյալ  գործակիցները ՝ 

 

§  Նոյեմբերյան        - 1

§  Բերդավան          - 0.75

§  Կոթի                    - 0.5

§  Ոսկեվան             - 0.5

§  Ոսկեպար            - 0.5

§  Բաղանիս            - 0.5

§  Ջուջևան              - 0.5

§  Դովեղ                  -0.3

§  Բարեկամավան  -0.3

  

12) համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

ա. հիմնական շինությունների ներսում՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 5000 դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 7000  դրամ,

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 14000

դրամ,

 - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 18000

դրամ,

 - 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 24000

դրամ,

 - 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 40000 դրամ.

 բ. ոչ հիմնական շինությունների ներսում`

 - մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 1000 դրամ,

 - 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 2000

դրամ,

 - 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 4000

դրամ,

 - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 8000

դրամ,

 - 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 15000

դրամ,

 - 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 20000 դրամ.

12-րդ  կետի  նկատմամբ համայնքի  բոլոր բնակավայրերում  կիրառել  0.5  գործակից

 

13) քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հինգ հազար դրամ.

13-րդ  կետի նկատմամբ կիրառել  0.5  գործակից

 

 

14) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ Երևան քաղաքի և միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երկու հազար դրամ,

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երեք հազար հինգ հարյուր դրամ,

գ. սոցիալական գովազդի համար՝ զրո դրամ,

դ. այլ արտաքին գովազդի համար` հազար հինգ հարյուր դրամ,

ե. դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով,

զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով.

14-րդ  կետի  նկատմամբ համայնքի  բոլոր բնակավայրերում  կիրառել  0.75  գործակից

  

 15) Հայաստանի Հանրապետության համայնքների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հարյուր հազար դրամ.

15-րդ  կետի  նկատմամբ համայնքի  բոլոր բնակավայրերում  կիրառել  0.5  գործակից

 

16) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` տասը հազար դրամ.

 

17) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հինգ հարյուր հազար դրամ.

 

17-րդ  կետի  նկատմամբ համայնքի  բոլոր բնակավայրերում  կիրառել  0.5  գործակից

 

18) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ,

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ հինգ միլիոն դրամ,

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ յոթ միլիոն դրամ,

դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ տասը միլիոն դրամ:

 

18-րդ  կետի  նկատմամբ համայնքի  բոլոր բնակավայրերում  կիրառել  0.5  գործակից

 

 

2. Տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը

 

Հայաստանի Հանրապետության Նոյեմբերյան համայնքում սահմանվում են տեղական վճարների հետևյալ տեսակներն ու դրույքաչափերը.

1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 դրամ.

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 դրամ.

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 3000 դրամ.

4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 3000 դրամ.

5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10 000 դրամ.

6) ) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթներին և աճուրդներին (բացառությամբ փակ աճուրդի) դիտորդի կարգավիճակով ներկա գտնվող անձանց համար մուտքի վճար սահմանել՝ 3 000 դրամ.

7) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 300 դրամ /1 քմ-ի համար/.

8) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճար՝

·         կենցաղային աղբի համար՝ ըստ հաշվառված անձանց քանակի, համայնքում անձնագրային հաշվառման կանոններով, ըստ հասցեի հաշվառում ունեցող և բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ 100 դրամ /մեկ ամսվա համար/

9) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին ոչ կենցաղային  և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճար՝

  

·         ըստ ծավալի՝ 1500 դրամ /1 խմ աղբի համար/  

·         ըստ զանգվածի՝ 5000 դրամ /1 տոննա աղբի համար/:

 

10) ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, մասնավորապես ջրամատակարարման և ջրահեռացման վճարներ՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով`1 մ3 ջրի համար-150 դրամ:

 

11) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝  4000 դրամ:

12) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝

 

          12.1. Նոյեմբերյան համայնքի <<Նոյեմբերյանի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ

·         Դաշնամուր – 3500 դրամ

·         Ակորդեոն – 3100 դրամ

·         Կլարնետ – 2600 դրամ

·         Երգեցողություն – 2600 դրամ

·         Քանոն  - 2600 դրամ

·         Շվի  - 2600 դրամ

·         Դուդուկ – 2600 դրամ

·         Այլ երաժշտական գործիքներ (ուդ, շեփոր և այլն) – 2600 դրամ

 

          12.2.  Նոյեմբերյան համայնքի << Մշակույթի կենտրոն>> հիմնարկ

·         Պար –1500 դրամ

·         Նկարչություն – 1000 դրամ

 

          12.3.  Նոյեմբերյան համայնքի <<Համայնքային մարզադպրոց>>  ՀՈԱԿ-ի սաների համար՝ 1000 դրամ                     

                  /1 ամսվա համար/

 

             12.4. Նոյեմբերյան համայնքի <<Բերդավանի Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական    դպրոց>>    ՀՈԱԿ

 

·         Դաշնամուր – 3 000 դրամ

·         Այլ երաժշտական գործիքներ (քանոն, շվի, շեփոր, թառ,կլարնետ և այլն) – 2 200 դրամ

·         Երգեցողություն – 2 200 դրամ

 

13) համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ տաղավարը- ժամը 2000 դրամ.

14) համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով՝ 100 դրամ /1 անձի համար/.

15) համայնքի ավագանու կողմից սահմանված՝  համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝

ա) յուրաքանչյուր  մեկ ժամվա համար -100 դրամ

բ) յուրաքանչյուր  մեկ օրվա  համար    -500 դրամ

գ) մեկ շաբաթվա համար                       -1 500 դրամ

դ) մեկ ամսվա  համար                           -6 000 դրամ

ե) մեկ տարվա համար                           -30 000 դրամ

 

16) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝ փոխհատուցման վճար՝ 500 դրամ:

17) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ 2000 դրամ:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner