Այսօր: Երկուշաբթի, 3 Փետրվարի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



03 փետրվարի 2025 թ.

«ԿՈՂԲԻ ԹԻՎ 1 ՄՍՈՒՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՍԱՆԵՐԻ ՀԱՃԱԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով 26122024 թվականի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի և «Լիվարդ Շին» ՍՊԸ և «Մաքս Վուդ» ՍՊԸ կոնսորցիումի միջև կնքնված ՀՀՏՄՆՀՀ-ԲՄԱՇՁԲ պայմանագիրը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Կողբի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱկ-ի վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքների հետ կապված գործունեության հասցեն ժամանակավոր տեղափոխելու նպատակով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. 13.01.2025 թվականից մինչև 31.01.2025 թվականը «Կողբի թիվ 1 մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների հաճախելությունը ժամանակավորապես դադարեցնել՝ հիմնանորոգման աշխատանքներ կատարելու պատճառով:

2. 31.01.2025 թվականից հիմնանորոգման աշխատանքների հետ կապված՝ «Կողբի թիվ 1 մսուրմանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը գ․Կողբ, 17-րդ փողոց, շենք 30 հասցեից տեղափոխել գ․ Կողբ, 20-րդ փողոց, շենք 2 հասցե:

3. Շարունակել մանկապարտեզի աշխատակիցների աշխատանքային իրավահարաբերությունները՝ բացառությամբ այն աշխատակիցների, որոնց աշխատանքային պարտականությունները կապված չեն սաների հետ:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածին համապատասխան՝ ապահովել օրենքով սահմանված համապատասխան հաշվարկներն ու վճարումները:

5. Սույն որոշումը տարածվում է 2025 թվականի հունվարի 13-ից ծագած իրավահարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արծրուն Անանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner