Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Նոյեմբերյան Դպրոցականների փողոց թիվ 23 հասցեում գտնվող 11-004-0049-0005 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) 0.02894 հա մակերեսով հողամասը:
1) օտարման մեկնարկային գին սահմանել 1000 ՀՀ դրամ /1 (մեկ) քմ մակերեսի համար/:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 /մեկ/ տարվա ընթացքում: