Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 31․03․2021 թվականի թիվ 2/փ-113 եզրակացությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Համայնքային սեփականություն հանդիսացող 11-050-0089-0002 ծածկագրով 0.05642 հա մակերեսով հողամասից 0․04335 հա մակերեսով հողամասը գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերի հողերի կատեգորիայից փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի կատեգորիա: |