Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, Այրում քաղաք, Ա․Աբովյան փողոց 1/2 հողամաս հասցեում գտնվող 11-012-0106-0086 կադաստրային ծածկագրով 0․10271 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքում բժշկական ամբուլատորիա կառուցելու նպատակով:
2. Գործընթացն ավարտել 2 (երկու) տարվա ընթացքում: |