|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 ապրիլի 2025 թվականի N 781-Ա |
«Տելեկոմ Արմենիա» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 12-րդ կետով, «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 15.11.2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի պատասխանատու անձի 01.04.2025 թվականի հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Թույլատրել «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Բարեկամություն 2 հասցեում տեղադրել այլ արտաքին գովազդ՝ 5,31 քմ ընդհանուր մակերեսով, 1 տարի ժամկետով, 1 քմ մակերեսի համար վճարելով ամսական 1125 ՀՀ դրամ գումարի չափով:
- Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Մարինե Կոտանովային սահմանված կարգով ձևակերպել գովազդի թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերը:
- Որոշումը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|