Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով «Գույքի նկատմամբ պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի, համայնքային սեփականություն հանդիսացող 11-004-0109-0001 ծածկագրով հողամասից առանձնացնել 0.0001 հա մակերեսով հողամաս (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման)։
2․ Առանձնացված 0․0001 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան Երևանյան փողոց 2/4 հողամաս հասցեում, փոստային դասիչ՝ 4101։
3․ Առանձնացված հողամասի նկատմամբ պետական գրանցում կատարելու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե։