Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 15․11․2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով Արեգ Բեգլարյանի և Լուսինե Մամաջանյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գ գյուղ Ոսկեպար 2-րդ փողոց 36/1 հողամաս հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 11-049-0045-0017) բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքների համար Արեգ Բեգլարյանին և Լուսինե Մամաջանյանին տալ շինարարության թույլտվություն։
2․Համասեփականատերերը պարտավոր են Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101075 հաշվեհամարին մուծել 4500 (չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար։