Նոյեմբերյան համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին հարցը զեկուցեց Նոյեմբերյան համայնքի ղեկավարի օգնական արմեն Ամիրաղյանը: Զեկուցողը պատասխանեց համայնքի ավագանու անդամների կողմից բարձրացված հարցերին: Առաջարկվեց հաստատել Նոյեմբերյան համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանը և
եկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետով, հաշվի առնելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության <<Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում >> ծրագրի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև համաձայնեցված <<18 բազմաբնակավայր համայնքների տարեկան աշխատանքային պլանների մշակում>> ծրագիրը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Հաստատել Նոյեմբերյան համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանը:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|