Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-012-0316-0011 կադաստրային ծածկագրերով հողամասից առանձնացված 0.00334 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, քաղաք Այրում Ս.Շահումյան փողոց, 19/13 հողամաս հասցեում, փոստային դասիչ 4102։