Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10․06․2025 թվականի թիվ 2/փ-176 դրական եզրակացությունը, Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի թիվ 214-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայի վարչական տարածքում գտնվող սեփականության իրավունքով Ռադիկ Սուրիկի Ավագյանին և Ռազմիկ Սուրիկի Ավագյանին պատկանող 11-017-0106-0002 կադաստրային ծածկագրով 0.26 հա մակերեսով (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել` նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի կատեգորիայի:
2. Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի 11-017-0106-0002 ծածկագրով 0.26 հա մակերեսով անշարժ գույքի սեփականատերերը Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101133 գանձապետական հաշվեհամարին պետք է մուծեն հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը՝ (92.4-82) x 2600 = 27040 ՀՀ դրամ: