Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյանի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 22․09․2025 թվականի թիվ 135 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան գյուղ Բաղանիս 11-017-0023-0013 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․02662 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) վարձակալության մրցույթի 4-րդ լոտը համարել չեղյալ։
2․ Մրցույթում հաղթող ճանաչված Արման Աշոտի Բուդաղյանի կողմից Նոյեմբերյան համայնքի բյուջե վճարված 20250 ՀՀ դրամ վճարները հետ վերադարձնել։
3․ Չեղյալ համարել Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 1721-Ա որոմշան 4-րդ կետը։