Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոյեմբերյան համայնքի ավագանու «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին» 30 ապրիլի 2021 թվականի թիվ 30-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
1) Հողամասը կառուցապատման իրավունքով հատկացնել մինչև 2032 թվականի դեկտեմբերի 31-ը:
2) Հողամասի կառուցապատման վարձավճար սահմանել 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ՝ մեկ տարվա համար: |