Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1233-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2023 թվականի N 1233-Ա

ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 18052006 թվականի  N 912-Ն որոշման կարգի  2-րդ մասի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 18-րդ կետերով, հաշվի առնելով, որ  Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի 26 Կոմիսարների փողոց 1/4,  հասցեում գտնվող  երկհարկանի առանձնատունը , հասարակական կառույցը, սան հանգույցը և հենապատերը կառուցված չեն  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով Գեղամ Ամիրաղյանի՝  13.09.2023 թվականի դիմումը, և հիմք ընդունելով 11.09.2023 թվականին տրված 2023MDVT6C հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Գեղամ Արտեմի Ամիրաղյանի  (ծնված 07.04.1983 թվականին), Գայանե Արամայիսի Հարությունյանի (ծնված 02.04.1987)  սեփականությունը հանդիսացող, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի 26 Կոմիսարների  բնակելի տուն 1/4 հասցեում գտնվող, 11-004-0031-0020 ծածկագրով հողամասում  առկա  131,2 քմ գումարային արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված բնակելի տունը, 37,5ք/մ  արտաքին մակերեսով հասարակական սպասարկման շինությունը, սանհանգույցը 2,21 ք/մ և պարիսպները 14,51 ճանաչել  օրինական: 

2. Օրինական ճանաչված բնակելի տան, սանհանգույցի և պարիսպների  համար  սահմանել օրինականացման վճար՝  178835 (հարյուր յոթանասունութ հազար ութհարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ (147,92X1209), հասարակական սպասարկման շինության համար 83900 ՀՀ դրամ (34,70X2418՝ ութանասուներեք հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:

3. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված 262750 (երկու հարյուր վաթսուն երկու հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner