Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մասին» թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Պտղավան գյուղի բնակիչ՝ Մեխակ Նարիմանի Հարությունյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-055-0366-0002 կադաստրային ծածկագրով 3.61938 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել նույն կարգի ավելի բարձրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նշանակության պտղատու այգու (կորիզավոր):