Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և ՀՀ կառավարության 19.03.2015թ N596-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով 2023 թվականին տրված թիվ 48 շինարարության թույլտվության մեջ տեղի ունեցած տեխնիկական սխալը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի ղեկավարի կողմից 17.07.2023 թվականին տրամադրված թիվ 48 շինարարության թույլտվության մեջ, օբյեկտի ռիսկայնության աստիճանը «միջին ռիսկայնության ստիճանը 2-րդ կատեգորիա» բառակապակցությունը փոխարինել «միջինից բարձր ռիսկայնության ստիճան 3-րդ կատեգորիա» բառակապակցությամբ: